«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ջոն Գվիդետտին ոչ բավարար խաղային պրակտիկայի պատճառով պատրաստվում է հեռանալ «Սիթի օֆ Մանչեսթերից»:
Տաղանդավոր շվեդը շարունակում է մնալ «Սիթիի» պահեստայինների նստարանին: Ջոնի խոսքերով, այդ ամենը կարող է բերել նրան, որ նա լքի Մանչեսթերը:
-Ես ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ: Կարևոր չէ, թե որտեղ դա կլինի՝ «Մանչեսթեր Սիթիում», թե մեկ այլ ակումբում: Այս պահին ես պայքարում եմ հիմնական կազմում տեղ գտնելու համար: Ցանկանում եմ ապացուցել, որ արժանի եմ դաշտ դուրս գալու,- ասել է Գվիդետտին: Sky Sports