«Չելսիի» ավագ Ջոն Թերրին հնարավոր է մասնակցի Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Սպարտայի» դեմ խաղին: 32-ամյա ֆուտբոլիստը ապաքինվում է ծնկի վնասվածքից, որի պատճառով բաց թողեց «Ուիգանի» դեմ հանդիպումը: Այս մասին հայտնում է անգլիական Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը:
«Սպարտա»-«Չելսի» հանդիպումը կայանալու է այսօր Պրահայում: Պատասխան հանդիպումը լինելու է փետրվարի 22-ին: Վերջին անգամ չեխական ակումբը եվրոգավաթային խաղերում տանը պարտվել է 2009 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում Թերրին անցկացրել է 14 հանդիպում՝ խփելով ընդամենը 1 գնդակ: