«Չելսիի» ավագ Ջոն Թերրին, չնայած ծնկի վնասվածքին, թիմի հետ մեկնել է Պրահա: «Ազնվականները» վաղը Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչում կմրցեն «Սպարտայի» հետ:
Հենց այդ վնասվածքի պատճառով 32-ամյա Թերրին անցած շաբաթ բաց թողեց «Ուիգանի» հետ խաղը: Սակայն անգլիացի վետերանը «կապույտների» հետ մեկնել է Չեխիայի մայրաքաղաք:
Այդ խաղում «Չելսիին» չեն կարողանա օգնել Ջոն Օբի Միկելը, Վիկտոր Մոզեսը, Դավիդ Լուիզը և Դեմբա Բան: Միկելը և Մոզեսը դեռ չեն վերադարձել Աֆրիկայից, ուր մասնակցում էին աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը, Լուիզը որակազրկված է, իսկ Բան այս առաջնությանը արդեն մասնակցել է «Նյուքասլի» կազմում:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Չելսիին» պատրաստ է օգնել նաև դարպասապահ Պետեր Չեխը: