«Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի կարծիքով Պրեմիեր Լիգայի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին» արդեն ոչ ոք չի կարող խանգարել՝ վերադարձնելու չեմպիոնական տիտղոսը:
Մրցաշրջանի ավարտից 11 տուր առաջ «Յունայթեդը» 12 միավորով առաջ է երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»: Ակնհայտ է, որ Սէր Ալեքսի թիմին հասնելը դժվար է լինելու, իսկ Օբի Միկելի խոսքերով ընդհանրապես հնարավոր չէ:
-Սա մեկ ձիու մրցավազք է: Եկեք իրատես լինենք: Այժմ ոչ մեկը խաղադրույք չի անի մեր կամ «Սիթիի» վրա տիտղոսի համար պայքարում:
Այժմ խոսվում է միայն «Յունայթեդի» մասին, միայն նրանց: Ինձ համար դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը կկարողանա նրանց անցնել,- հայտնել է Օբի Միկելը:
Նշենք, որ «Չելսին» «Յունայթեդից» հետ է մնում արդեն 19 միավորով: The Sun