«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը հայտնել է, որ իրենք պատրաստվում են պայքարել Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար:
-Մենք կարող ենք լավ հետևություններ անել վերջին երկու խաղերից: Թիմը հիանալի խաղ ցուցադրեց «Զենիթի» հետ, սակայն մենք չկարողացանք անցնել հաջորդ փուլ:
Առջևում դեռ 11 խաղ կա: Մենք կփորձենք միավոր վաստակել բոլոր խաղերում: Կարծում եմ, որ թիմի վերջին խաղը ցույց տվեց, որ մեծ պոտենցիալ ունենք:
Չեմպիոնների Լիգայի ուղեգիր ձեռք բերելը մեծ նվաճում կլինի մեզ համար: Դա շատ դժվար կլինի, սակայն մենք պատրաստ ենք պայքարել: Առաջիկա խաղը լավ փորձություն է մեզ համար,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: