«Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Փիքֆորդը նոր պայմանագիր է ստորագրել իր ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։
Փիքֆորդի նախորդ պայմանագիրն ավարտվում էր արդեն հաջորդ տարի, և մամուլը համառորեն կապում էր Ջորդանին «Էվերթոնից» հեռանալու հետ, որը ևս մեկ անգամ ներգրավված էր Պրեմիեր լիգայում իր տեղը պահելու պայքարի մեջ:
Անգլիայի հավաքականի առաջին համարին կապում էին «Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտտենհեմի» և «Չելսիի» հետ, սակայն «Սանդերլենդի» նախկին խաղացողը որոշել է իր ապագան կապել «իրիսների» հետ։
28 ամյա Փիքֆորդի հետ պայմանագրի երկարաձգումը պետք է թափ հաղորդի «Էվերթոնին», որը նոր մարզիչ Շոն Դայչի գլխավորությամբ երեք խաղերից երկուսում պարտվել է:
«Նոր պայմանագիրը նման հատուկ ակումբի հետ շատ բան է նշանակում ինձ համար: Այն աջակցությունը, որը ես ստացել եմ ակումբում բոլորից՝ 22 տարեկանում այստեղ գալուց ի վեր, շատ կարևոր է իմ և իմ ընտանիքի համար: Ես երջանիկ եմ այստեղ: Մենք սիրում ենք լինել «Էվերթոնում»»,- ասել է Փիքֆորդը Evertontv-ին տված հարցազրույցում: