«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը կարծում է, որ իր թիմն արժանի էր Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Բավարիայի» հետ ոչ ոքի արդյունքին:
Միակ գոլը, որը որոշեց Մյունխենում կայացած խաղի ելքը, վերջին րոպեին «քաղաքայինների» դարպասն ուղարկեց իրենց նախկին ֆուտբոլիստ Ջերոմ Բոատենգը: Հարտի կարծիքով, այդ արդյունքն արդարացի չէր:
-Մենք պայքարեցինք և լավ պահեր ունեցանք: Մենք լավ էինք խաղում, սակայն խաղի վերջին րոպեի անհաջող դրվագը Բոատենգին հնարավորություն տվեց գոլ խփել: Եթե Ագուերոն օգտագործեր իր պահը, ապա ամեն ինչ այլ կլիներ:
Դա միանգամայն արդարացի ոչ ոքի կլիներ: Ցավալի է, որ տուն ենք վերադառնում առանց միավորի,- Manchester Evening News-ին հայտնել է Հարտը: