Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջո Հարտը հայտնել է, չի վախենում սխալներ թույլ տալ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ:
-Ամեն ինչ կարող է լինել, և դարպասապահը դա հասկանում է: Միշտ ինչ որ բան լինում է, և դու պետք է առաջ գնաս և պահես բարձր տրամադրվածությունը: Պետք է միշտ առաջ նայել: Ոչ ոք ապահովագրված չէ սխալներից: Սխալներ թույլ տալու հավանականությունը միշտ կա: Սակայն մենք փորձում ենք մտածել դրական բաների մասին:
Անգլիայի հավաքականում հանդես գալը կամ նրա տրամադրության տակ լինելը հրաշալի փորձ է: Ես իսկապես հպարտ եմ, որ անցած առաջնության ժամանակ եղել եմ հավաքականի հետ,- ասել է Հարտը: The Telegraph