«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը հայտնել է, որ իր թիմը չի պատրաստվում հրաժարվել չեմպիոնական տիտղոսը նվաճելու մտքից, չնայած հնարավորություններն այնքան էլ մեծ չեն:
Անցած հանգստյան օրերին «քաղաքայինները» 2:0 հաշվով հաղթեցին «Չելսին» և շարունակում են 12 միավորով հետ մնալ առաջատար «Մանչեսթեր Յունայթեդից»: Մինչդեռ Հարտն ու իր խաղընկերները շարունակում են հուսալ:
-Նույնիսկ եթե մեկ խաղ մնացած լիներ, իսկ տարբերությունը նորից լիներ 12 միավոր, ապա մենք կշարունակեինք հավատալ: Մենք պետք է առաջ գնանք:
Մենք պետք է շարունակենք պայքարը, և երբեք չգիտես, թե վերջում ինչ կլինի: Մենք պարզապես պետք է շարունակենք առաջ գնալ:
Սա իսկապես բարդ է լինելու, սակայն մենք պարտավոր ենք, անհրաժեշտ է լավ աշխատել հանուն դրա,- հայտնել է Հարտը: Sky Sports