• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջո Քոուլը խոստովանել է, որ անտարբեր է եղել «Լիվերպուլի» նկատմամբ

Ջո Քոուլ«Վեստ Հեմի» կիսապաշտպան Ջո Քոուլը կարծում է, որ իր տեղափոխությունը «Լիվերպուլ» սխալ է եղել, քանի որ ոչ մի զգացմունք չուներ մերսիսայդյան ակումբի նկատմամբ:

Ջոն «Էնֆիլդ» է տեղափոխվել 2010 թվականի ամռանը՝ որպես ազատ գործակալ: Քոուլի ծառայություններով այդ ժամանակ հետաքրքրված էին շատ այլ ակումբներ, սակայն նա նախընտրեց «Լիվերպուլը»: Այստեղ նա շաբաթական 100 հազար ֆունտ աշխատավարձ էր ստանում: 2.5 տարի անց՝ հունվարին, նա վերադարձավ հարազատ «Վեստ Հեմ»:

-Ես կարող եմ խաղալ միայն այն ակումբների համար, որոնց նկատմամբ զգացմունք ունեմ: Կարծում եմ՝ հենց դա էր իմ սխալը «Լիվերպուլում»: Ոչ մի կապվածություն չէի զգում այդ ակումբի կամ վայրի նկատմամբ, ինչպես որ եղել է «Չելսիում» և «Վեստ Հեմում»:

7 հիանալի տարի եմ անցկացրել «Չելսիում», սակայն ակումբը ցանկացավ առաջ շարժվել առանց ինձ: Այդ իսկ պատճառով այնտեղից հեռանալիս ես երկու իրական տարբերակ ունեի՝ «Լիվերպուլ» կամ «Տոտտենհեմ»:

Հնարավոր է, որ «Տոտտենհեմը» լավագույն տարբերակն էր, որովհետև առաջարկում էին 5-ամյա պայմանագիր: Սակայն ես պարզապես չէի կարող համաձայնվել: Ինձ չէի պատկերացնում «Տոտտենհեմի» մարզաշապիկով: Հաշվի առնելով «Տոտտենհեմի» և «Վեստ Հեմի» մրցակցությունը «Չելսիի» հետ՝ իմ տեղափոխությունն այնտեղ բավականին եսասիրական քայլ կլիներ,- հայտնել է Քոուլը: ESPN

Հետաքրքիր փաստեր