«Վեստ Հեմի» կիսապաշտպան Ջո Քոուլը խոստովանել է, որ ակումբում հաջող ելույթները կօգնեն իրեն վերադառնալ Անգլիայի ազգային հավաքական:
Իր վերջին խաղը «երեք առյուծների» կազմում 31-ամյա կիսապաշտպանն անցկացրել է երեք տարի առաջ ՀԱՀ-ում տեղի ուենցած աշխարհի առաջնության ընթացքում: Հաշվի առնելով Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության մոտենալը, Ջոն հույս ունի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի ուշադրությունը գրավել:
-Ինձ համար ամենակարևորը «Վեստ Հեմի» հիմնական կազմում ամրապնդվելն է և խաղալ այնքան խաղ, որքան հնարավոր է: Իհարկե յուրաքանչյուր անգլիացի ցանկանում է խաղալ աշխարհի առաջնությունում, քանի որ դա կարիերայի ամենաբարձր կետն է:
Ներկայացնել քո երկիրն այդ մակարդակի վրա, ամենալավ բանն է, որ կարող ես անել: Բայց ինձ համար ամենաառաջնային նպատակը «Վեստ Հեմում» հաջող ելույթներն են,- Քոուլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: