• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջո Քոուլը ցանկանում է վերադառնալ հավաքական

Ջո Քոուլ«Վեստ Հեմի» կիսապաշտպան Ջո Քոուլը խոստովանել է, որ ակումբում հաջող ելույթները կօգնեն իրեն վերադառնալ Անգլիայի ազգային հավաքական:

Իր վերջին խաղը «երեք առյուծների» կազմում 31-ամյա կիսապաշտպանն անցկացրել է երեք տարի առաջ ՀԱՀ-ում տեղի ուենցած աշխարհի առաջնության ընթացքում: Հաշվի առնելով Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության մոտենալը, Ջոն հույս ունի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի ուշադրությունը գրավել:

-Ինձ համար ամենակարևորը «Վեստ Հեմի» հիմնական կազմում ամրապնդվելն է և խաղալ այնքան խաղ, որքան հնարավոր է: Իհարկե յուրաքանչյուր անգլիացի ցանկանում է խաղալ աշխարհի առաջնությունում, քանի որ դա կարիերայի ամենաբարձր կետն է:

Ներկայացնել քո երկիրն այդ մակարդակի վրա, ամենալավ բանն է, որ կարող ես անել: Բայց ինձ համար ամենաառաջնային նպատակը «Վեստ Հեմում» հաջող ելույթներն են,- Քոուլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: