Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հերքել է անգլիական Պրեմիեր Լիգա տեղափոխվելու մասին ինֆորմացիան և արդեն երկուշաբթի օրը բուժզննում կանցնի «Մոնակոյում»:
Ընդամենը մեկ օր առաջ «Մանակոն» ավարտին հասցրեց «Պորտուի» ֆուտբոլիստներ Ժոաո Մոուտինյոյի և Խամես Ռոդրիգեսի ձեռքբերման գործընթացները: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ֆրանսիական ակումբը համաձայնության է եկել նաև Ֆալկաոյի տրանսֆերը ձեռքբերելու հարցում:
Ավելացնենք, որ կոլումբիացի ռմբարկուի ծառայություններով հետաքրքրված էին «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին», սակայն Ֆալկաոն որոշեց տեղափոխվել «Մոնակո», որի ամբիցիոզ սեփականատեր Դմիտրի Ռիբոլովևը ոչ մի գումար չի խնայում իր ակումբն աստղերով համալրելու համար:
Աղբյուրի հաղորդմամբ, Ֆալկաոն երկուշաբթի օրը բուժզննում կանցնի «Մոնակոյում», որից հետո կստորագրի պայմանագիրը: Մադրիդյան ակումբը գործարքից կստանա 51.3 մլն ֆունտ: