«Լիվերպուլի» երիտասարդ վինգեր Ռահիմ Ստերլինգը գիշերն անց է կացրել ոստիկանական բաժանմունքում: Ֆուտբոլիստը մեղադրվում է կնոջ վրա հարձակման մեջ:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Ստերլինգը ոստիկանական բաժանմունք է տարվել երեկ երեկոյան՝ տեղական ժամանակով 22:30-ին: Գիշերը 18-ամյա անգլիացին մնացել է բաժանմունքում:
Այսօր առավոտյան կայացել է այս գործով առաջին դատական նիստը: Ռահիմը չի ընդունում առաջադրված մեղադրանքները: