«Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը հայտնվել է «Բարսելոնայի» տրանսֆերային ցուցակում: Իսպանիայի չեմպիոնը բրազիլիացուն կփորձի գնել հաջորդ տարի:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, կատալոնցիների գլխավոր մարզիչ Տատա Մարտինոյի հետ հանդիպման ժամանակ սպորտային տնօրեն Անտոնիո Սուբիսարետան առաջարկել է կիսապաշտպանների ցանկ, ովքեր կարող են ուժեղացնել թիմը: Այդ ցանկում առաջինը եղել է Ռամիրեսը: Ցուցակում տեղ են գտնել նաև Անտոնիո Վիդալը՝ «Յուվենտուսից» և Կոկեն՝ Մադրիդի «Ատլետիկոյից»:
Կարելի է ենթադրել, որ «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժվար թե ցանկանա բաժանվել թիմի առանցքային ֆուտբոլիստից, ում պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ կլրանա 2017թ-ին: