«Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը խոստովանել է, որ ցանկանում է ապագայում վերադառնալ իր նախկին ակումբ «Բենֆիկա»:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը «կապույտների» հետ է 2010թ-ից: Նա առանձնակի վերաբերմունք ունի «Բենֆիկայի» նկատմամբ: 26-ամյա կիսապաշտպանը չի բացառում իր վերադարձը Պորտուգալիա:
-Ֆուտբոլը լի է անակնկալներով, և ես կցանկանամ մի օր վերադառնալ «Բենֆիկա»: Այն հիանալի ակումբ է՝ իր նվիրված երկրպագուներով: Միակ բանը, որ վերջին տարիներին բացակայում է, դա մրցանակն է:
Ես «Բենֆիկան» սիրում եմ ոչ միայն նրա համար, որ այդ ակումբն իմ համար դռներ բացեց դեպի Եվրոպա, այն նաև այն ամենի համար, ինչ ես սովորեցի այնտեղ,- ասել է Ռամիրեսը: Sky Sports