«Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը հայտնել է, որ իր թիմը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ պատրաստ է ապացուցել իրենց քննադատների սխալ լինելը:
Մեկ տարի առաջ, երբ թիմից հեռացավ Անդրե Վիլաշ-Բոաշը, «ազնվականները» հսկայական խնդիրներ ունեին Պրեմիեր Լիգայում և Չեմպիոնների Լիգայում: Սակայն Ռոբերտո Դի Մատեոյին հաջողվեց հաջողության հասնել ոչ միայն Չեմպիոնների Լիգայում, այլ Անգլիայի գավաթում: Ռամիրեսն առաջվա պես հույս ունի, որ այս անգամ էլ թիմը կարող է հաջողությունների հասնել:
-Գրեթե ուղիղ մեկ տարի առաջ բոլորն ասում էին, որ մրցաշրջանը մեզ համար կորած է, և մենք ոչինչ չենք նվաճելու: Մենք գիտենք, թե ինչպես ամեն ինչ ավարտվեց:
Պայքարում ենք երկու առաջնություններում, բացի այդ մենք պետք է Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճենք: Դրա համար պետք է Պրեմիեր Լիգան ավարտենք լավագույն քառյակում:
Մենք փորձելու ենք ինչ-որ բան նվաճել և ուրախացնել մեր երկրպագուներին: Եթե նույնիսկ մի փոքրիկ հնարավորություն ունենանք, ապա պայքարելու ենք ամբողջ ուժով և երբեք չենք հանձնվելու,- հայտնել է Ռամիրեսը: Sky Sports