«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է կիսապաշտպան Ռայան Գիգգսին խաղացող մարզչի պաշտոնում նշանակելու մասին: «Օլդ Թրաֆորդ» է վերադառնում նաև Ֆիլ Նևիլը, ով կզբաղվի առաջին թիմի մարզչի պարտականություններով:
Հաջորդ տարի Գիգգսն ՈՒԵՖԱ-ի պրոֆեսիոնալ մակարդակի մարզչական որակավորում պետք է ստանա: Մինչ այդ, ուելսցի վետերանը շարունակում է փորձ ձեռք բերել արդեն որպես Դևիդ Մոյեսի օգնական:
-Ես գոհ եմ, որ Ռայանը համաձայնել է դառնալ խաղացող մարզիչ: Իր հաջողությունը և խաղին հարմարվելու ունակությունը տարիների ընթացքում իր համար անգերազանցելի հեռանկարներ են ապահովել ժամականակից խաղերում: Իր կարիերան շատ երիտասարդ ֆուտբոլիստների համար մեծ ոգեշնչում է, և ես վստահ եմ՝ նա և ֆուտբոլիստներն օգուտ կքաղեն Ռայանի այս նոր դերից,- Մոյեսի խոսքերն է մեջբերում «Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Բացի 39-ամյա Գիգգսը, «Յունայթեդի» նոր մարզչին կօգնի նաև Նևիլի կրտսեր եղբայրը, ով այս տարի «Էվերթոնում» ավարտեց կարիերան: Այս նշանակումը դեռևս պաշտոնապես հաստատված չէ, բայց Անգլիայի հեղինակավոր աղբյուրները հայտնում են այս մասին որպես արդեն իրականացված գործարք:
Ֆիլն «Օլդ Տրաֆորդում» 11 մրաշրջանում անցկացրել է 385 խաղ: Նևիլը շատ լավ ծանոթ է Մոյեսին, ում հետ 7 տարի համատեղ աշխատել է «Էվերթոնում»: