• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռայան Գրավենբերխը «ոգևորված» է «Լիվերպուլ» տեղափոխվելու կապակցությամբ

«Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը «ոգևորված» է «Լիվերպուլ» տեղափոխվելու կապակցությամբ:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Գրավենբերխը նախորդ ամառ եղել է «Լիվերպուլի» կարճ ցուցակում կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար, բայց հետո Ռայանը նախընտրեց «Այաքսից» տեղափոխվել «Բավարիա»:

Գրավենբերխն ընդհանրապես չփայլեց Մյունխենում և այժմ հուսով է, որ «Լիվերպուլ» տեղափոխվելը կօգնի իրեն վերադարձնել իր լավ մարզավիճակը:

Պարզվում է, որ Գրավենբերխը դեռ հունվարին մտածում էր ակումբը փոխելու մասին՝ փնտրելով վարձավճարի տարբերակ, սակայն «Բավարիան» արգելեց 20 ամյա հոլանդացուն հեռանալ մրցաշրջանի կեսից։

Հաղորդվում է, որ «Լիվերպուլի» ներկայացուցիչները հանդիպել են խաղացողի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ, իսկ անցյալ շաբաթ «կարմիրները» կապ են հաստատել խաղացողի հոր՝ ավագ Ռայանի հետ։

«Բավարիան» արդեն գտել է Գրավենբերխին փոխարինող, իդեմս «ՌԲ Լեյպցիգի» ֆուտբոլիստ Կոնրադ Լայմերին: Բունդեսլիգայի գրանդը բաց է Ռայանին վաճառելու մտքի առաջ և միայն ցանկանում է վերադարձնել անցյալ ամառ «Այաքսին» վճարած 20 միլիոն ֆունտը՝ մի փոքր շահույթով:

Հետաքրքիր փաստեր