«Նյուքասլի» ֆուտբոլիստ Ռայան Թեյլորը, ով ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել վերջին ութ ամիսները, մոտ է շարք վերադառնալուն:
28-ամյա Թեյլորն ունիվերսալ խաղացող է և կարող է հանդես գալ ինչպես կիսապաշտպանությունում, այնպես էլ պաշտպանությունում: Նա «կաչաղակների» հետ մեկնելու է Լիսաբոն Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղին «Բենֆիկայի» դեմ:
-Մեկնում եմ «Բենֆիկայի» հետ խաղին, որպեսզի մի քիչ մարզվեմ և դիտեմ հանդիպումը: Պատրաստ չեմ դաշտ դուրս գալու, սակայն ես կաջակցեմ տղաներին: Հուսամ՝ մենք հաղթանակ կտոնենք:
Հնարավոր է, որ ես պատրաստ կլինեմ կիսաեզրափակչին, եթե մենք առաջ գնանք: Ո՞վ գիտի,- հայտնել է Թեյլորը Evening Chronicle-ին տված հարցազրույցի ժամանակ: