«Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայան ասել է, որ իր հարաբերություններն Աարոն Ռեմսդեյլի հետ մնում են «շատ լավ»:
Ռեմսդեյլն այս մրցաշրջանը սկսեց որպես «Արսենալի» հիմնական դարպասապահ, սակայն սեպտեմբերին նրա տեղը զբաղեցրեց Ռայան, ում «զինագործները» վարձակալել են «Բրենթֆորդից»։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան շարունակում է Ռայային խաղալացնել մեկնարկային կազմում, մինչդեռ Ռեմսդեյլը խաղադաշտ դուրս չի եկել Լիգայի գավաթի խաղարկության «Բրենթֆորդի» դեմ խաղից հետո:
Չնայած սրան՝ Ռայան ընդհանրապես բացասական վերաբերմունք չի զգացել իր մրցակցի կողմից։ 28 ամյա իսպանացին միայն աջակցություն է զգում։
«Մեր հարաբերությունները, շատ լավն են, վերջիվերջո մենք բոլորս ընկերներ ենք, և դա ամենակարևորն է, մենք շատ առողջ հարաբերություններ ունենք, մենք ոչ մի խնդիր չունենք»:
«Մենք՝ դարպասապահներս, շաբաթական ժամեր ենք անցկացնում մարզվելով միայն միմյանց հետ, և մեզ հարկավոր է նման հարաբերություններ ունենալ, քանի որ հակառակ դեպքում մենք չենք կարող լավ մարզում անցկացնել»:
«Ես չեմ սիրում առաջ ընկնել, ես սիրում եմ օր օր առաջ շարժվել… Բայց իդեալական կլիներ «Արսենալի» հետ տիտղոս նվաճելը, Եվրոպայի առաջնությանը հրավիրվելը և մրցաշարում լավ հանդես գալը»,- ասել է Ռայան The Athletic-ին տված հարցազրույցում: