«Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան մերժել է իր ակումբի նոր պայմանագրի երկու առաջարկ։
Ռայայի գործող պայմանագրին մնացել է ընդամենը մեկ լրիվ տարի, 27 ամյա իսպանացին, ումով հետաքրքրված են «Չելսին», «Տոտտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը», ակնարկում է, որ ճիշտ ժամանակն է ավելի մեծ ակումբ տեղափոխվելու համար:
«Ես մերժեցի երկու առաջարկ, մեկը՝ անցյալ տարի, մեկը՝ այս հունվարին: Դրանք այն առաջարկները չէին, որոնց մենք սպասում էինք: Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել»:
«Ես ցանկանում եմ կենտրոնանալ խաղի վրա և շատ չմտածել իմ ապագայի մասին: Այստեղ ես պայմանագիր ունեմ, որը պատրաստ եմ մշակել, բայց երբեք չգիտես, թե ինչ կլինի ամռանը»:
«Միգուցե ակումբը ցանկանում է վաճառել ինձ: Գուցե ոչ: Գուցե ես ուզում եմ մնալ: Ես ուզում եմ կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Ակումբը կսահմանի ինձ համար գինը, և եթե որևէ մեկը ցանկանում է վճարել այդ գումարը, ապա ես կտեղափոխվեմ: Ես չեմ անհանգստանում դրա համար, ես դա չեմ վերահսկում»:
«Ես ցանկանում եմ խաղալ Եվրոպայում և ցանկանում եմ պայքարել տիտղոսի համար: Ուզում եմ պայքարել եվրոպական մրցումների համար: Ես հավատում եմ, որ կկարողանամ խաղալ այդ տեսակի հանդիպումներում»,- ասել է Ռայան The Athletic-ին: