«Սուոնսի Սիթիի» պաշտպան Անխել Ռանխելը նոր պայմանագիր է կնքել ուելսյան ակումբի հետ: Ֆուտբոլիստը «Սուոնսիում» կմնա ևս 3 տարի: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանացի ֆուտբոլիստի նախկին պայմանագիրը լրանալու էր 2014 թվականի հունիսին:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում Ռանխելը մասնակցել է 24 հանդիպման և խփել 2 գնդակ: