Հարձակվող Մարկուս Ռաշֆորդը վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմի մարզումներին։
Հիշեցնենք, որ «Էվերթոնի» հետ խաղում 25 ամյա Ռաշֆորդը խնդիրներ ուներ աճուկի հետ, և շուտով «Յունայթեդը» հայտարարեց, որ Մարկուսը բաց կթողնի «մի քանի հանդիպում»։
Փաստորեն, Մարկուսը բաց թողեց միայն «Սևիլիայի» հետ ոչ-ոքին (2-2) և «Նոթինգհեմ Ֆորեստի» նկատմամբ 0-2 հաշվով հաղթանակը, և Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից առաջ այս մրցաշրջանում «կարմիր սատանաների» լավագույն ռմբարկուն վերադարձավ լիարժեք մարզումներին:
Չորեքշաբթի «Յունայթեդի» մարզմանը մասնակցել են նաև Լյուկ Շոուն, Տիրել Մալասիան և Մարսել Զաբիցերը, ովքեր նույնպես բաց էին թողել «Նոթինգհեմի» դեմ խաղը, սակայն Սկոտ Մակտոմինեյը չի երևացել։