«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բացառություն անել իր ընդունած նոր կանոնից, որպեսզի նոր պայմանագիր կնքի հարձակվող Մարկուս Ռաշֆորդի հետ։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին հայտնի դարձավ, որ «Յունայթեդը» մտցրել է այսպես կոչված «Ռոնալդուի կանոնը»՝ սահմանափակելով առաջին թիմի խաղացողների առավելագույն աշխատավարձը շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգը։
Նրբությունն այն է, որ շաբաթական ընդամենը 200,000 ֆունտ ստերլինգ է ստանում Ռաշֆորդը, ով «կարմիր սատանաների» կազմում վերջին յոթ հանդիպումներում ութ գոլ է խփել:
Այնուամենայնիվ, Manchester Evening News-ը պնդում է, որ «Յունայթեդը» Մարկուսին նոր պայմանագիր կառաջարկի «բարելավված պայմաններով»։ Փաստորեն, ակումբը բացառություն կանի, որպեսզի չկորցնի իր սանին և առանցքային խաղացողին։
Բացի այդ, անցյալ ամիս «Յունայթեդը» ակտիվացրեց Ռաշֆորդի գործող պայմանագիրը 12 ամսով երկարաձգելու տարբերակը՝ մինչև 2024 թվականի հունիսը: Դրանով «սատանաներն» իրենց ավելի շատ ժամանակ տվեցին՝ նոր գործարքի շուրջ բանակցություններ վարելու համար: