«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդի մասնակցությունը Լիգայի գավաթի եզրափակչին կասկածի տակ է դրվել Եվրոպա լիգայի «Բարսելոնայի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով։
Նախորդ գիշեր Ռաշֆորդը օգնեց «Յունայթեդին» 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել «Բարսելոնայի» նկատմամբ՝ դուրս գալով Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ:
Սակայն 25 ամյա անգլիացին, ով վերջին շաբաթներին վախեցնող մարզավիճակ է ցուցադրում, չկարողացավ առանձնանալ և մինչև վերջ ավարտել «Օլդ Թրաֆորդում» կայացած հանդիպումը։
Ռաշֆորդը վնասվածք է ստացել «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ բախման հետևանքով, և խաղադաշտում բուժօգնություն տանալուց հետո փոխարինվեց։
Sky Sports-ը չի մանրամասնել Ռաշֆորդի վնասվածքի բնույթը, բայց դա մտահոգիչ նորություն է, հաշվի առնելով, որ «Յունայթեդը» պետք է խաղա «Նյուքասլի» դեմ Ուեմբլիում առաջիկա կիրակի Լիգայի գավաթի եզրափակչում: