«Մանչեսթեր Յունայթեդի» աջ պաշտպան Ռաֆայել Դա Սիլվան իր թիմակիցներին կոչ է անում փորձել հաղթել մրցաշրջանի մնացած բոլոր խաղերում:
Բրազիլիացու կարծիքով, շաբաթ օրը «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ տարած հաղթանակը (0:3) պետք է իրենց նոր ուժ տա, որպեսզի հաղթանակներով անցկացնեն մրցաշրջանի մնացած հատվածը:
-«Վեստ Բրոմվիչի» դեմ մենք խաղացինք ինչպես մեկ միասնական թիմ: Յուրաքանչյուրս պայքարում էինք, և մենք իսկապես ուրախ ենք այդ հաղթանակի համար: «Մանչեսթեր Յունայթեդի» համար կարևոր են բոլոր խաղերը:
Մրցաշրջանի մեկնարկում մենք մեկ խաղում հաղթում էինք, մյուսում՝ պարտվում: Սակայն այժմ ամեն ինչ պետք է այլ լինի: Առջևում կարևոր խաղ ունենք «Լիվերպուլի» դեմ և մենք պետք է ցույց տանք մեր իրական մակարդակը,- Manchester Evening News-ին հայտնել է Ռաֆայելը: