«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ նա կարող է հաջորդ մրցաշրջանում աշխատել «ՊՍԺ»-ում:
Երեկ երեկոյան Բենիտեսն «ազնվականների» հետ հաղթեց Եվրոպա Լիգայում, իսկ մի քանի օր առաջ թիմի հետ ապահովեց տեղը Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում: Այնուամենայնիվ, Ռաֆայելն ամռանը կհեռանա «Սթեմֆորդ Բրիջից»:
Այս պահին շշուկներ են պտտվում, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրվում է «ՊՍԺ»-ն, որի ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Ռեալ»: Բենիտեսը չի բացառել, որ նա կգլխավորի ֆրանսիական ակումբը:
-Դուք երբեք չեք իմանա, թե ինչ կլինի: Իմ ապագա՞ն: Ես դեռ այստեղ մեկ խաղ ունեմ, այնպես որ մենք ժամանակ կունենանք այդ մասին մտածելու համար,- հայտնել է Բենիտեսը: Goal