«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը չի ուզում, որ «կապույտները» խաղան «Բարսելոնայի» ոճով:
Համաձայն շրջանառվող լուրերի, Աբրամովիչը երազում է իր ակումբը տեսնել այնպիսի ոճում, ինչպիսին խաղում է «Բարսելոնան»: Դրա համար Ռոմանը անգամ ցանկանում էր թիմ հրավիրել Խոսեպ Գվարդիոլային:
Բենիտեսը հայտնել է, որ Աբրամովիչը ցանկանում է տեսնել հարձակվողական ֆուտբոլ և համեմատությունը «Բարսելոնայի» հետ տեղին չէ:
-Ֆուտբոլիստներով, որոնք այստեղ են հավաքվել, կարելի է խաղալ ինչպես «Բարսելոնան»: Սակայն ես Աբրամովիչի հետ չեմ խոսել «Բարսելոնայի» մասին: Նա պարզապես ցանկանում է, որ թիմը լավ խաղա և հաղթի:
Ես, Ռոմանը, Մայքլ Էմենալոն և Ջոն Թերրին հետևում էինք ակումբի երիտասարդական թիմի խաղին: Ռոմանն ասեց, որ ցանկանում է թիմը լավ խաղա և հաղթի, սակայն ոչ «Բարսելոնայի» ոճով: Նա գիտի, որ մենք չունենք Մեսսի, Չավի և Ինեստա,- ասել է Բենիտեսը: Goal