«Աստոն Վիլլայի» նկատմամբ տարած սենսացիոն հաղթանակից հետո (8:0) Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ իր թիմն ամբողջությամբ իրականացրեց մարզչական իր ծրագիրը: «Չելսիի» գլխավոր մարզիչը հույս ունի, որ իր շնորհիվ թիմն ավելի առաջ կգնա:
«Ազնվականներն» այդ հաղթանակից հետո բարձրացան մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական և այս պահին առաջատար «Մանչեսթեր Յունայթեդից» հետ են մնում 11 միավորով:
-Այսօր մենք խաղային պլան ունեինք: Եվ հարձակվողական խաղի պլանն իսկապես գործեց: Ամեն ինչ անցավ ըստ իմ պլանի: Ես մի քանի նշում արեցի: Մենք դեռ կարող ենք առաջ գնալ: Հաղթանակը յուրաքանչյուր խաղում առանձնահատուկ է: Սակայն հաճելի է տեսնել, թե ինչպես է թիմը աճում:
Ռաֆայել Բենիտեսի կարծիքով իրենք դեռ կարող են պայքարել չեմպիոնական տիտղոսի համար: