«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վստահ է՝ ակումբի ավագ Ջոն Թերրին կարող է դառնալ հաջողակ մարզիչ:
32-ամյա Թերրին անխուսափելիորեն մոտենում է կարիերայի ավարտին: Արդեն հիմա հարցեր են առաջանում այն մասին, թե արդյոք կենտրոնական պաշտպանին նոր պայմանագիր կառաջարկվի: Անձամբ Ջոնը չի թաքցնում, որ կցանկանար փորձել ուժերը մարզչական բնագավառում խաղային կարիերան ավարտելուց հետո: Եվ Բենիտեսն էլ է վստահ, որ նա ունի բոլոր նախադրյալները հաջողության հասնելու համար:
-Նույնիսկ շատ հնարավոր է, որ նման որակների տիրապետելով՝ Ջոնը կդառնա լավ մարզիչ: Անցյալում ունեցել եմ մեծատառով ֆուտբոլիստներ, որոնք սակայն չէին հասկանում խաղն այնպես, ինչպես նա: Ջոնը սիրում է խոսել տակտիկայի մասին: Նա ունի այդ ըմբռնումը և առանձնահատուկ արձագանքում ու հոգ է տանում երիտասարդ խաղացողների նկատմամբ: