«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծում է, որ ակումբի խաղացողները, ներկայացուցիչներն ու երկրպագուները ուրախ կլինեն, եթե թիմը մրցաշրջանն ավարտի Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում:
-Գիտենք, որ յուրաքանչյուր առաջնություն շատ կարևոր է: Եթե մենք կարողանանք ավարտել լավագույն քառյակում, ապա բոլորը երջանիկ կլինեն,- հայտնել է Բենիտեսը:
Բացի այդ իսպանացի մասնագետը նշել է, որ իր թիմը փորձում է հաղթանակի հասնել յուրաքանչյուր առաջնությունում:
-Այժմ մենք խաղում ենք այստեղ՝ Եվրոպա Լիգայում, և անելու ենք ամեն հնարավորը հաղթելու համար:
Կիրակի օրը մենք մեկնում ենք «Օլդ Թրաֆորդ», իսկ հետո արդեն կկենտրոնանանք «Վեստ Հեմի» հետ խաղին Պրեմիեր Լիգայի շրջանակներում:
Այսօր մենք դաշտ ենք հանելու մեր հիմնական կազմին՝ վստահ լինելով, որ լավ աշխատանք ենք կատարում,- ավելացրել է Բենիտեսը: ESPN