«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը քննադատել է «Ինտերի» իր նախկին ֆուտբոլիստ Մարկո Մատերացիին, որը թույլ էր տվել իրեն կասկածի տակ դնել իսպանացու մարզչական տաղանդը:
Երեկ իտալացի հայտնի ֆուտբոլիստը, որը 2011 թվականին ավարտեց կարիերան, խոստովանել է, որ ապշել էր այն տարբերությամբ, որը զգում էր Ժոզե Մոուրինյոյից հետո Բենիտեսի՝ գլխավոր մարզիչ լինելու ժամանակ: Այս համեմատությունն իհարկե «Չելսիի» գլխավոր մարզչի օգտին չէր:
«Սուոնսիի» հետ խաղից առաջ տրված մամլո ասուլիսում իսպանացի մասնագետը հերքել է իր հասցեին արված քննադատական խոսքեր՝ Մատերացիին անվանելով «ստախոս»:
-Նա ստում է: Մարկո Մատերացին ստում է: Նա ստում է: Պարզապես ստում է: Նրա ամբողջ ասածը սուտ է: Ինչ որ նա իմ մասին ասել է, բաներ, որ իմ հասցեին ասել է, օրինակ երբ նա բողոքել է Մոուրինյոյին (որ նա իրեն թողնում է Բենիտեսի հետ) սուտ է, որովհետև ոչ ոք չգիտեր, որ ես եմ մարզելու «Ինտերը», նույնիսկ ես: Նա ստախոս է, նույնիսկ կանոնների մասին է ստել, այդ իսկ պատճառով նա ստախոս է,- հայտնել է Բենիտեսը: ESPN