«Միլանի» վինգեր Ռաֆայել Լյաոն մերժել է «Չելսիի» առաջարկը և որոշել մնալ իր ակումբում։
Լյաոն պաշտպանում է «Միլանի» գույները՝ 2019 թվականին «Լիլից» տեղափոխվելուց հետո: Անցած մրցաշրջանում Ռաֆայելը ամրապնդեց իր տեղը «ռոսոներիների» հիմնական թիմում և մեծ դեր ունեցավ 15 տարվա ընդմիջումից հետո Սերիա Ա-ի չեմպիոնական տիտղոսի նվաճման գործում:
23 ամյա պորտուգալացին շարունակում է փայլել այս մրցաշրջանում ևս՝ Ա Սերիայում դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Լյաոն մեծ հետաքրքրություն է առաջացնում եվրոպական ակումբների մոտ ոչ միայն իր հիանալի խաղի շնորհիվ, այլ նաև այն պատճառով, որ նրա պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Լյաոն վերջերս հանդիպել է «Չելսիի» և «Ռեալի» ներկայացուցիչների հետ, սակայն մերժել է երկու ակումբներին էլ։
Լյաոն որոշել է մնալ Սան Սիրոյում, և Ռաֆայելի գործակալ Ժորժե Մենդեշի հիմնական խնդիրը՝ իր հաճախորդի պայմանագրային իրավիճակն է «Միլանի» հետ: