Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլին: Այս գործարքի մեջ արքայական ակումբը կարող է ընդգրկել նաև իր հարձակվող Գոնսալո Իգուաինին: Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը՝ հղում անելով The Guardian-ին:
Ավելի վաղ հայտնում էին, որ արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը»:
Բեյլի տրանսֆերային արժեքը կարող է կազմել 50-ից 70 մլն եվրո: