«Ռեալ Մադրիդը» հայտնել է «Արսենալի» իր գործընկերներին, որ պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոքր գումարի դիմաց վաճառել ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային:
Ինչպես հայտնում է London Evening Standard-ը, «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հիասթափված է այն բանից, որ Բենզեման 8 խաղում ընդամենը 2 գոլի հեղինակ է դարձել:
Անչելոտին դիմել է մադրիդյան ակումբի ղեկավարներին, որպեսզի նրանք հունվարին ձեռք բերեն «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին: Նա նաև նշել է, որ պատրաստ է հրաժարվել 25-ամյա ֆրանսիացու ծառայություններից:
2009թ-ին Բենզեման 30 մլն ֆունտի դիմաց է տեղափոխվել «Ռեալ», սակայն ձմռանն իսպանական ակումբը պատրաստ է Կարիմին ավելի փոքր գումարի դիմաց բաց թողնել: Հայտնի է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վաղուց է հետաքրքրվում իր հայրենակցի ծառայություններով:
Աղբյուրը նաև նշում է, որ բացի Սուարեսից «Ռեալը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի տարբերակը: