Մադրիդի «Ռեալն» ուշադիր հետևում է Եվրոպայի առաջնությունում «Վեստ Հեմի» փլեյմեյքեր Դիմիտրի Պայեի հաջողություններին և հնարավոր է, որ այս ամառ նրան գնելու առաջարկ ներկայացնի։
Մեկնարկային երկու խաղում 14 գոլային պահ ստեղծելով՝ Պայեն շատ մոտ է «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանի ռեկորդն անցնելուն, ով Եվրո 2004-ում ստեղծել է 15 գոլային պահ։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, չի բացառվում, որ այս ամառ Պայեն միանա իր հայրենակցի թիմին։ Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդը բարձր է գնահատում 28-ամյա փլեյմեյքերին և կփորձի ակումբի ղեկավարներին համոզել գումար տրամադրել վերջինիս ձեռք բերելու համար։
Աղբյուրի հաղորդմամբ, հանուն Պայեի «արքայական ակումբը» պատրաստ է բաժանվել միանգամից երկու կիսապաշտպաններից՝ Իսկոյից և Խամես Ռոդրիգեսից և գործնականում արդեն հրաժարվել է «Չելսիի» վինգեր Էդեն Ազարին գնելու մտքից։
«Ռեալից» բացի Պայեին իր թիմում է ցանկանում տեսնել նաև մեկ այլ ֆրանսիացի Արսեն Վենգերը։