Պրեմիեր Լիգայի ետնապահ «Ռեդինգը» համաձայնություն է եկել թուրքական «Գալաթասարայի» հետ համագործակցության համար: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվել են անցած տարվանից: Համագործակցությունը ներառում է ընկերական հանդիպումների անցկացում, ակումբային ակադեմիաների զարգացման մասին տեղեկատվություն և սկաուտական ծառայությունների փոխազդեցություն:
-Մենք շատ ուրախ ենք, որ կնքեցինք այս պայմանագիրը, և երկու ակումբներն էլ դրանում մեծ հնարավորություններ են տեսնում: «Գալաթասարայի» նման ակումբի հետ աշխատելով՝ մենք հույս ունենք դրական պահեր քաղել մեզ համար:
Սա առաջին անգամ է, որ մենք նման համաձայնագիր ենք կնքել: Այժմ մենք անհամբերությամբ սպասում ենք աշխատանքների սկսելուն,- հայտնել է «Ռեդինգի» գործադիր տնօրեն Նեյջել Հոուն: