«Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինը չի տեղափոխվի «Ռեդինգ»: 31-ամյա ռուսը համաձայնության չի եկել ակումբի հետ ցածր աշխատավարձի պատճառով: Այս մասին հայտնում է Российская Газета-ն:
Այժմ Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ավագը դաշտ դուրս չի գալիս, սակայն շաբաթական 80 հազար ֆունտ է ստանում: Արշավինի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ռեդինգի» սեփականատեր Անտոն Զինգարևիչը: Նա պատրաստ է շաբաթական 65 հազար ֆունտ վճարել, սակայն այս առաջարկը ձեռնտու չէ խաղացողին:
Այնուամենայնիվ, «Արսենալը» մտադիր է վաճառել Արշավինին հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ: