«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը կարծում է, որ իր թիմը կարող է շաբաթ օրը միավոր կորզել «Մանչեսթեր Յունայթեդից»:
Շաբաթ օրը «Լոֆտուս Ռոուդում» միմյանց դեմ դուրս կգան Պրեմիեր Լիգայի առաջատարն ու ետնապահը: Ռեդնապը պլանավորել է հաղթել յուրաքանչյուր երկրորդ խաղում, որը նրանց կօգնի մնալ Պրեմիեր Լիգայում:
-Խաղի ելքը հնարավոր չէ պատկերացնել: Ոչ շատ վաղ մենք խաղացինք «Չելսիի» հետ: Կանխատեսում էին 3:0 կամ 4:0 պարտություն: Սակայն մենք հաղթեցինք այդ խաղում:
Հետո մենք տանը ընդունեցինք «Տոտտենհեմին», որը գոլ էր խփել արտագնա բոլոր խաղերում, սակայն մենք դարպասը անառիկ պահեցինք:
Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ մենք կարևոր միավոր վաստակեցինք: Դրա համար չենք կարող ասել, թե ինչպես կվերջանա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը,- ասել է Ռեդնապը: Fulham Chronicle