«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբում աշխատելը խլում է իր ողջ ներուժը:
Ռեդնապի տեղափոխվելուց հետո «ՔՊՌ»-ը ժամանակ առ ժամանակ հաջողություններ է գրանցում: Վերջապես նրանք սկսեցին հաղթել, իսկ վերջին խաղերում նկատվում է առաջընթաց թիմի ամենաթույլ օղակի` պաշտպանության գործողություններում:
Այս պահին Ռեդնապի թիմը առաջվա պես գտնվում է Պրեմիեր Լիգայի վերջին հորիզոնականում, բայց այժմ նրանք հնարավություն ունեն պահպանելու իրենց տեղը Պրեմիեր Լիգայում:
Սակայն թիմի գլխավոր մարզչի համար այս դրական փոփոխությունները դժվարությամբ են տրվում: Նա տառապում է անքնությունից:
-Ես կարող էի նստել ձեռքերս ծալած և ասել, որ սա իմ խնդիրը չէ, այլ պարզապես անհաջողություն: Սակայն այս պահին իմ ամբողջ կյանքը անցնում է «ՔՊՌ»-ի վրա: Ես ամեն գիշեր չեմ քնում, իսկ ուղեղս աշխատում է օրը 24 ժամ,- նշել է Ռեդնապը: Daily Mail