«Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո «Քուինս Պարկ Ռեյնջերսի» մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ «ռեյնջերները» չեն օգտագործում իրենց ողջ պոտենցիալը:
Շաբաթ օրը «ՔՊՌ»-ն հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտվեց «մանկունյանցիներին», չնայած որ առաջինը կարողացավ բացել հաշիվը: Ռեդնապը այդ խաղին հետևում էր տրիբունայից և նկատեց, որ իր նոր թիմը ավելին է կարող:
-«ՔՊՌ»-ի ֆուտբոլիստները չօգտագործեցին իրենց ողջ պոտենցիալը: Դա ոչ մի պատճառ չի կարող ունենալ, նրանք պետք է ուշադրություն դարձնեն դրա վրա: Ես ակումբի ղեկավարության հետ դեռևս չեմ խոսել մեր պլանների մասին և չեմ հայտնել, որ ձմեռային տրանսֆերների համար ինձ գումար է անհրաժեշտ:
Այստեղ մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ կան, որոնք կարող են ավելի լավ խաղալ և բարձր արդյունքներ ցույց տալ,- ասել է Ռեդնապը: The Guardian