Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը սըր Ջիմ Ռեթքլիֆը հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու ցանկության մասին։
Այս շաբաթ լուրեր են բորբոքվել, որ Գլեյզեր ընտանիքը կարող է վաճառել «Յունայթեդը»: Նույնիսկ Իլոն Մասկն է խառնվել այս շահարկումներին՝ Twitter-ում կատակելով «Օլդ Թրաֆորդից» ակումբը գնելու մասին:
Քիմիական Ineos Group Ltd ընկերության ղեկավար 69-ամյա Ռեթքլիֆը շատ ավելի լուրջ է վերաբերվում այս հարցին, քան Մասկը և ցանկանում է ակումբի լիակատար վերահսկողություն, այլ ոչ թե մասնաբաժին ունենալ:
«Եթե ակումբը վաճառվի, Ջիմն անպայման պոտենցիալ գնորդ կլինի»:
«Եթե նման հնարավորություն լինի, մենք շահագրգռված կլինենք բանակցություններով՝ երկարաժամկետ սեփականության վրա ակնկալելով», – The Times-ին ասել է գործարարի ներկայացուցիչը:
Հավելենք, որ այս տարվա սկզբին Ռեթքլիֆը 4,25 միլիարդ ֆունտ էր առաջարկում «Չելսիի» համար, սակայն չկարողացավ առաջ անցնել Թոդ Բելիից։ Բացի այդ, Ջիմին է պատկանում է Լիգա 1 -ի «Նիցցան»: