«Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմին դիտարկում է ակումբը ժամկետից շուտ լքելու հավանականությունը:
26-ամյա ֆրանսիացու պայմանագրում կա մի կետ, ըստ որի նա կարող է լքել ակումբը մրցաշրջանի ավարտից հետո, եթե թիմը դուրս մնա Պրեմիեր Լիգայից: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
Սակայն եթե նույնիսկ լոնդոնյան ակումբը պահպանի տեղը Պրեմիեր Լիգայում, Ռեմին կդիտարկի այլ ակումբների առաջարկները: Աղբյուրի հաղորդմամբ նա ի սկզբանե ընդունել է «ՔՊՌ»-ը՝ որպես ցատկահարթակ ավելի ուժեղ ակումբ տեղափոխվելու համար:
Նշենք, որ հարձակվողը «ՔՊՌ»-ում ստանում է շաբաթական 85 հազար ֆունտ: