Ինչպես որ Դիեգո Կոստան, այնպես էլ «Չելսիի» մեկ այլ հարձակվող Լոիկ Ռեմին բաց կթողնեն Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը, որը կկայանա այս կիրակի:
Հիշեցնենք, որ Կոստան վնասվածքով վերադարձավ Իսպանիայի ազգային հավաքականից, իսկ հետո նրա մոտ մարսողական խնդիրներ առաջացան:
Առողջական խնդիրներ ունի նաև «կապույտների» ամառային նորեկ Ռեմին: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, բացառվում է Ռեմիի մասնակցությունը «Օլդ Թրաֆորդում» կայանալիք խաղին: Սպասվում է, որ ֆրանսիացին բաց կթողնի երկու շաբաթ:
Այս պարագայում, կիրակի օրը «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տրամադրության տակ կլինեն վետերան Դիդիե Դրոգբան և նոր շարք վերադարձած Անդրե Շյուրլեն: