«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մոնպելյեի» կիսապաշտպան Ռեմի Կաբելյային գնելու մասին: Գործարքը գնահատվում է 12 մլն ֆունտ՝ գումարած բոնուսները:
«Կաչաղակները» փորձում էին գնել Ռեմիին դեռ հունվարին, որպես փոխարինող ՊՍԺ տեղափոխված Յահան Կաբայեին: Սակայն Կաբելյայի տրանսֆերը հնարավոր դարձավ միայն այժմ:
Կաբելյան «Մոնպելյեում» էր 14 տարեկանից, 2012թ-ին իր թիմի հետ հաղթեց Լիգա 1-ում: Ֆրանսիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Ռեմին խփեց 14 գոլ և կատարեց 5 արդյունավոտ փոխանցում:
24-ամյա ֆրանսիացին կարող է խաղալ եզրային ցանկացած դիրքում, ինչպես նաև որպես փլեյմեյքեր: Ռեմին «Նյուքասլի» հետ 6 տարվա պայմանագիր է ստորագրել:
-Ես իսկապես ցանկանում էի տեղափոխվել «Նյուքասլ», քանի որ դրական շատ բան եմ լսել այս ակումբի մասին: Ես ցանկանում էի տեղափոխվել Պրեմիեր Լիգա, և դրա համար էլ այստեղ եմ,- ասել է Կաբելյան: