«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ լոնդոնյան ակումբից։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վերջին հանդիպումներում հասկացրել է, որ Դավիդ Ռայային դիտարկում է որպես իր թիմի հիմնական դարպասապահ՝ չնայած «Բրենթֆորդից» վարձավճարով միացած ֆուտբոլիստի թույլ տված սխալներին։
Ըստ TEMAtalk-ի՝ Ռեմսդեյլը չի պատրաստվում համակերպվել պահեստային դարպասապահի դերի հետ:
Ուստի 25 ամյա անգլիացին կարող է փորձել հեռանալ ակումբից այս հունվարին։ Աարոնը խնդիր չի ունենա վարձակալության տարբերակ գտնելու հարցում, սակայն «Արսենալի» համար գերադասելի է մշտական տրանսֆերը։
Մամուլը «Չելսիին» անվանում է Ռեմսդեյլի ընտրություններից մեկը, սակայն աղբյուրը պնդում է, որ «կապույտները» պահպանում են հավատը Ռոբերտ Սանչեսի նկատմամբ, ով «Բրայթոնից» ժամանել էր անցյալ ամառ: