«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը և կիսապաշտպան Աարոն Ռեմսին սեպտեմբեր ամսվա արդյունքներով ճանաչվել են Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչ և ֆուտբոլիստ` համապատասխանաբար:
Աշնան առաջին ամիսը «զինագործները» սկսեցին «Տոտտենհեմի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակով: Հետո Վենգերի սաները հաղթեցին «Սանդերլենդին», «Ստոկ Սիթիին» և «Սուոնսիին»: Եթե «Արսենալը» սեպտեմբերի սկզբին 12-րդ հորիզոնականում էր, ապա ամսվա վերջում այն հայտնվեց մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքում:
Այս ընթացքում 22-ամյա Ռեմսին 4 գոլի հեղինակ է դարձել` գրավելով «Սուոնսիի», «Ստոկի» և երկու անգամ «Սանդերլենդի» դարպասները: