«Արսենալի» կիսապաշտպաններ Աարոն Ռեմսին և Միկել Արտետան շարք են վերադարձել և կկարողանան մասնակցել «Սաութհեմպտոնի» դեմ վաղվա խաղին:
Ռեմսին հիանալի սկսեց մրցաշրջանը, սակայն «Վեստ Հեմի» դեմ խաղում վնասվածք ստացավ և մինչև այժմ չէր կարողանում օգնել «զինագործներին»: Այժմ հայտնի է, որ Աարոնն մասնակցել է ամբողջական ծրագրով մարզումներին և պատրաստ է դաշտ վերադառնալ:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, իրենց առողջական խնդիրները լուծել են նաև Միկել Արտետան և Թոմաս Վերմալենը: