«Բավարիայի» դարպասապահ Խոսե Ռեյնան իր հայրենակից Դավիդ Դե Խեային խորհուրդ է տալիս մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ընթացիկ մրցաշրջանում «Յունայթեդի», հնարավոր է լավագույն ֆուտբոլիստ Դե Խեայի գործող պայմանագրին մնացել է ընդամենը մեկուկես տարի: 24-ամյա իսպանացին չի շտապում երկարաձգել պայմանագիրը՝ իմանալով իր նկատմամբ Մադրիդի «Ռեալի» ունեցած հետաքրքրության մասին:
Սակայն Ռեյնան, ով երկար տարիներ պաշտպանել է «Լիվերպուլի» դարպասը, վստահ է, որ Դավիդը պետք է մնա «Օլդ Թրաֆորդում»:
-Դավիդը Եվրոպայի լավագույն դարպասապահներից է, ով այս մրցաշրջանում փայլուն խաղ է ցուցադրում: Այո, «Ռեալն» այժմ իր համար նոր դարպասապահ է փնտրում և Դավիդի անունը կապվում է Մադրիդ տեղափոխության հետ, սակայն կարծում եմ, որ նա պետք է գոհ լինի, որ պաշտպանում է այնպիսի ակումբի գույները, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է,- Ռեյնայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: